Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են

Ասում են
20.07.2022 | 07:21

ՈՒկրաինայի ղեկավարությունը, Ղրիմի վրա հարձակման դեպքում, ակնթարթորեն կենթարկվի դատաստանի օրվան։


Արյունոտ ծաղրածուները, որոնք պարբերաբար հայտնվում են ինչ-որ հայտարարություններով, նույնպես փորձում են սպառնալ մեզ. նկատի ունեմ հարձակումը Ղրիմի վրա և այլն: ՈՒկրաինայի կողմից նման գործողությունների հետեւանքները ակնհայտ են։
Եթե նման բան լինի, բոլորի համար դատաստանի օրը կգա՝ շատ արագ և ծանր: Այնուամենայնիվ, նրանք շարունակում են նման հայտարարություններով սրել իրավիճակը։
Վաղ թե ուշ Կիևը կարող է գիտակցել, որ հատուկ ռազմական գործողության նպատակները, այդ թվում՝ երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, իրականանալու են։ Մինչև վերջին ուկրաինացին պայքարելու ՈՒկրաինայի իշխանության կոչերը կհանգեցնեն գործող ռեժիմի փլուզմանը:


Դմիտրի Մեդվեդև

Դիտվել է՝ 46731

Մեկնաբանություններ